Իսրայելի զինվորականները մի շարք ավիահարվածներ և հրետանային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը։
«Իսրայելական բանակի ինքնաթիռներն այսօր հարվածել են Ալ-Մանսուրի բնակավայրին, միաժամանակ հրետանին հրետակոծել է այդ տարածքը Լիբանանի հարավում», – պատմել է գործակալության զրուցակիցը։
Նրա տվյալներով՝ իսրայելական զրահատեխնիկան Թայբե շրջանի դիրքերից առաջ է շարժվել դեպի Քանթարա բնակավայր։ Զինծառայողների ևս մեկ խումբ այրել է ձիթենու այգիները Հոդեյթայի և Հարիսի միջև։
Հրետանային կրակի տակ են հայտնվել նաև Խիյամ, Ալ-Մանսուրի քաղաքները, Բանի Հայյանի արվարձանները, ինչպես նաև Սրիբին և Բեյթ Լիֆ բնակավայրերը։
Բացի այդ, աղբյուրը հայտնել է իսրայելական ուժերի կողմից Թեյր Հարֆայի ծայրամասերում, Ալ-Մանսուրիում, Թեյր Հարֆայի և Մաջդալ Զունի միջև գտնվող Վադի Հասան շրջանում, ինչպես նաև Մարքաբում իրականացված պայթյունների մասին։
Չնայած հունիսի 26-ին Վաշինգտոնում ձեռք բերված և հրադադար ու Լիբանանի տարածքից իսրայելական ուժերի դուրսբերում նախատեսող շրջանակային համաձայնագրին, երկրի հարավային շրջանների հրետակոծությունը շարունակվում է։


Բաց մի թողեք
Արտահերթ ընտրություններ Թուրքիայում
Եվրոպան կմիանա Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլին․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական դատարանը վճռել է ընդդեմ Լեհաստանի և Լատվիայի՝ Բելառուսի հետ սահմանին միգրանտներին հետ մղելու գործով