09/09/2026

EU – Armenia

Վերջերս Փաշինյանը նոր սահմանադրության մասին խոստումներ է արել, սպասում ենք․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է ուշադիր հետևել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին և իր դիրքորոշումն անփոփոխ է։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այս մասին պաշտոնյան ասել է լրագրողներին՝ Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի բարձր մակարդակի միջոցառումներից մեկի բացման արարողության շրջանակներում։

Բայրամովի խոսքով՝ կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Որպես օրինակ՝ նախարարը նշել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երկու երկրների պաշտոնյաների միջև հանդիպումները։

Նախարարը նաև պնդել է, թե Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրում նշվել է «Հայաստանի կողմից նոր սահմանադրության անհրաժեշտությունը կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու համար։ «Այս քայլի ժամկետները կախված են Հայաստանի ներքին գործընթացներից», – նշել է նա։

Բայրամովը հավելել է, որ ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը նոր հայտարարություններ է արել մինչև տարեվերջ սահմանադրության նախագծի հրապարակման վերաբերյալ։

«Մենք հետևում ենք զարգացումներին։ Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ», – ընդգծել է Բայրամովը։