Հայաստանում կենսաչափական համակարգն ամբողջությամբ կգործարկվի նոյեմբերի 1-ից։
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 1-ից քաղաքացիներն արդեն կկարողանան գրանցվել կենսաչափական անձնագիր ստանալու համար։
Նախարարը նշել է, որ սպասարկման բազմաթիվ գրասենյակներ կգործեն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Երևանյան երկու առևտրի կենտրոններում ևս կբացվեն գրասենյակներ։
«Երևանի 2 մոլերում ենք ունենալու նաև գրասենյակներ, որոնք նոր մշակույթ կբերեն հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից»,- ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 1-ից այդ գրասենյակները պատրաստ կլինեն լիարժեք աշխատանքի

Բաց մի թողեք
Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին
Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ