Կրկին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին մակագրված Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին է, այս մասին հայտնում են Քրեական դատարանից։
Ավելի վաղ «գործը» մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։
Նրան հաջորդած դատավոր Սերժ Ռուշանյանն էլ որոշել էր, որ «գործը» պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը «գործը» կրկին ուղարկել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Բաց մի թողեք
Երևանում հնչել է կրակոց, փրկել են Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի տղայի կյանքը. Լուսանկար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը