Առուշ Առուշանյանից բացի սյունեցի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերից երկրորդն էլ է ճամբարափոխ եղել: Մեղրիի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանն է հայտ ներկայացրել առաջիկայում սպասվող Մեղրի համայնքի ղեկավարի ընտրություններում գլխավորել ՔՊ ցուցակը:
Հրապարակ թերթը գրել է․ Մեր տեղեկություններով, Քաղպայմանագիրն այսօր կայանալիք վարչության նիստում պետք է ընտրություն կատարի տարածքային խորհրդի նեւկայացրած երեք թեկնածուների միջեւ, որոնցից մեկը Մխիթար Զաքարյանն է: Մյուս երկու թեկնածուներն են համայնքապետի տեղակալ Արթուր Գրիգորյանը և գործարար Սերգեյ Գալստյանը:
Հիշեցնենք, որ օրերս կալանավորվեց Մեղրիի համայնքապետ խաչատուր Անդրեասյանը, իսկ այսօրվա բրիֆինգում խոսելով Առուշ Առուշանյանի` ՔՊ-ի կողմից առաջադրման մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման անսպասելի դաշինքներ ու առաջադրումներ էլի են լինելու:
Հիշեցնենք նաև, որ Մխիթար Զաքարյանը «սյունյաց ողջույնների» հեղինակներից էր և Աննա Հակոբյանի հասցեին կոշտ արտահայտություն էր թույլ տվել, ապա ներողություն խնդրել: Իշխանական ճամբարին է հարել նաև Քաջարանի նախկինում ընդդիմադիր համայնքապետը:

Բաց մի թողեք
Կառավարությունն աշխատում է միայն իշխանությունը պահելու համար
Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում