Արագածոտնի մարզի Գառնահովիտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Սրապիոն Գրիգորյանը ինքնասպանություն է գործել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նորակառույց դպրոց կատարած այցից օրեր անց։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Սրապիոն Գրիգորյանին հայտնաբերել են իր տան հարակից տարածքում գտնվող քարե շինության ներսում՝ կախված վիճակում։
Դպրոցը վերջերս էր շահագործման հանձնվել։ Սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գառնահովիտի նորակառույց միջնակարգ դպրոց և ծանոթացել այնտեղ ստեղծված պայմաններին։
Դեպքի և հնարավոր պատճառների վերաբերյալ Գառնահովիտի վարչական ղեկավար Եղիշե Գրիգորյանն ասաց․ «Մեզ համար էլ է անհասկանալի, թե ինչու է նման բան տեղի ունեցել։ Վարչապետի այցի հետ կապված որևէ կոնֆլիկտ չի եղել։ Դպրոցի բացումը շատ գեղեցիկ և կազմակերպված է անցել։ Դրանից օրեր անց իմացել ենք, որ տնօրենը ինքնասպան է եղել։ Ամբողջ գյուղը ցնցված է, ոչ ոք չի հասկանում, թե որն է եղել պատճառը։ Շատ առողջ ընտանիք են, իսկ Սրապիոն Գրիգորյանը շատ օրինակելի մարդ էր։ Մենք որևէ խնդիր կամ կոնֆլիկտ չենք ունեցել, որը կարող էր նման դեպքի պատճառ դառնալ»։
Գառնահովիտի միջնակարգ դպրոցի տնօրեն Սրապիոն Գրիգորյանին հուղարկավորել են երկուշաբթի օրը։ Դեպքի հանգամանքները և ինքնասպանության պատճառը, ըստ վարչական ղեկավարի փոխանցած տեղեկության, այս պահին հայտնի չեն։

Բաց մի թողեք
Ես հիմա ռուսերենի եմ գնում. ՀՀ-ում սովորելը դարձել է «զապադլո», դրա համար էլ տղաները կորցնում են իրենց դիրքերը
Որոշ դպրոցներ դասագրքեր չեն սատցել
Մանկապարտեզում օձ է հայտնվել. այն ժամանակավորապես փակ կլինի