Ներկայումս վերանորոգվում, ասֆալտապատվում է միջպետական ավտոճանապարհի Սևան-Դիլիջան թունել տանող հատվածը, Սևանի կողմից։ Նորոգման աշխատանքները կատարում է «ԱԱԲ Քոնսթրաքշն» ընկերությունը։
Դատելով ճանապարհաշինարարների արտաքին տեսքից՝ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ ՀՀ քաղաքացիները Ռուսաստանի տարբեր տարածքներում, այդ թվում՝ հեռավոր Սիբիրում, Հեռավոր Արևելքում ճանապարհներ են ասֆալտապատում, իսկ Հայաստանում ասֆալտապատման գործը հնդիկներն են անում։



Բաց մի թողեք
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին սպասարկող «Mercedes»-ը անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնի. Լուսանկար
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի․ Լուսանկար
Հալաբյան փողոցում հայտնաբերված Սոսեն դեռ մանկատանն է․ կենսաբանական ծնողները չեն հայտնվել