18/09/2026

EU – Armenia

Ես ոնց որ ձեզնից լավ եմ․ Քոչարյան

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նիստից առաջ Քոչարյանը դատարանի դահլիճում զրուցել է իր աջակիցների հետ։ Նա հետաքրքրվել է նրանց վիճակով՝ հարցնելով՝ «ոնց եք», ապա ասել է․ «Ես ոնց որ ձեզանից լավ եմ»։

Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն անդրադարձել է նախկին նախագահի առողջական վիճակին և վերջինիս արտաքին տեսքի վերաբերյալ լրագրողների դիտարկմանը։

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը հանդիպման ժամանակ լավ տեսք ուներ, Օրբելյանը արձագանքել է, որ նախկին նախագահը վերջերս սրտի վիրահատություն է տարել։

Փաստաբանի խոսքով՝ նման վիրահատությունից հետո առնվազն մեկ ամիս պահպանվում է առողջական որոշակի ռիսկային շրջան։ Միևնույն ժամանակ, այդ հանգամանքը, նրա գնահատմամբ, պարտադիր չի նշանակում, որ մարդը պետք է արտաքինից վատառողջ կամ թուլացած երևա։

Օրբելյանը շեշտել է, որ վիրահատությունից հետո նշվող ռիսկային ժամանակահատվածը կապված է հենց սրտի վիրահատության բնույթի հետ և չի ենթադրում, որ անձի արտաքին տեսքը պետք է անպայմանորեն արտացոլի նրա առողջական վիճակը։