Կապանի համայնքապետարանի աշխատակազմը երեկ յուրօրինակ ձեւով է շնորհավորել համայնքապետ Գեւորգ Փարսյանի 41-ամյակը։
«Հրապարակ» թերթը գրում է. Ողջ անձնակազմը՝ մի քանի տասնյակ մարդ, առավոտ կանուխ շարվել է համայնքապետարանի մուտքի մոտ եւ ծափողջույններով ու «շնորհավոր» բացականչություններով դիմավորել աշխատանքի եկած համայնքապետին:
Տեսանյութն էլ վերնագրել էին՝ «Կապանատան բանալին ամուր ձեռքերում է»։ Այս տեսարանը ցնցումների մեջ է գցել իշխանական շրջանակներին, երեկ ոմանք փորձում էին Փարսյանին համեմատել Հյուսիսային Կորեայի բռնապետ առաջնորդի հետ, այն դեպքում, երբ Փարսյանի բարի համբավի եւ լավ քաղաքապետ լինելու մասին յուրաքանչյուր կապանցի է խոսում։
Մեր աղբյուրներն ասում են, որ նոյեմբերի 29-ին կայանալիք Կապանի ավագանու ընտրություններում իշխանությունը «վիզ է դրել», որ Կապանը նոր համայնքապետ ունենա, ու ամեն գնով փորձելու են խլել «Կապանատան բանալին»:

Բաց մի թողեք
Վարդանյան VERSUS Վարդանյան․ Լուսանկար
Խաչմերուկը կարգավորող պարեկների աչքի առաջ մոտոցիկլետն ու մեքենան բախվել են․ Տեսանյութ
«Տավուշ» ՋՕԸ նախկին տնօրենն ինքնակամ շինություններ է սարքել․ Լուսանկար