Առաջիկա ընտրություններից հինգ պակաս Մեղրիի ՔՊ-ական շրջանակներում անհանգիստ են։ ՔՊ–ն ճամբարների է բաժանվել՝ գործող կուսակցական խորհրդում Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի կողմնակիցներն են:
«Հրապարակ» թերթը գրում է. Անդրեասյանը, հիշեցնենք Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության քվոտայով էր համայնքապետ ընտրվել, հետո անցավ ՔՊ դրոշի տակ, իսկ կուսակցական վերնախավը նրան կարգեց Մեղրու ՔՊ տարածքային կառույցի ղեկավար։ Նա էլ յուրայիններին դարձրեց խորհրդի անդամներ՝ հնաբնակ կուսակցականներին դուրս մղելով խորհրդի կազմից։
Հիմա, երբ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է, այսպես կոչված, գաղափարական ՔՊ–ականները ոտքի են ելել: Մեզ ասացին, որ նրանք պատրաստվում են Անդրեասյանին «պռախոդ» տված Գեւորգ Պապոյանին ու Արսեն Թորոսյանին կանչել եւ պատասխան պահանջել, թե ինչու ժամանակին Խաչատուր Անդերասյանին կարգեցին համայնքի ՔՊ առաջնորդ, որի հետեւանքը եղավ այն, որ իրենք՝ գաղափարականներն այժմ հետին պլանում են հայտնվել, իսկ «հանցագործի» թիմակիցներն, ըստ էության, ներկայացնում են կուսակցությունը: Ավելին, «գաղափարականները» որոշել են պահանջել, որ նոր կառույց ձեւավորվի։
Մենք գրել էինք, որ ՔՊ–ի ցուցակը ընտրություններին գլխավորելու է Խաչիկ Անդրեասյանը, որոշումը արդեն կայացվել էր վերեւներում, Գեւորգ Պապոյանն ու Արսեն Թորոսյանն էլ, որպես Սյունիքի կուրատորներ, այդ որոշման քավորներն էին, եւ անգամ Անդրեասյանի ձերբակալությունից հետո Մեղրիից մեզ վստահեցնում էին, որ թեկնածուն չի փոխվելու, բայց փաստորեն, չի ստացվել: Այժմ, ինչպես հայտնի է, ՔՊ–ն գործարար Սերգո Գալստյանի հետ դաշինքի միջոցով է մասնակցելու Մեղրիի ընտրություններին։
Բանտից համայնքապետի ուղերձն էլ, որտեղ ասում է, որ շարունակում եմ մնալ ՔՊ անդամ՝ մի նպատակ ուներ, որ նրան ընդգրկեն Մեղրիի ավագանու ընտրացուցակում գոնե, բայց Նիկոլ Փաշինյանը կտրականապես մերժել է դա, քանի որ Անդրեասյանին ներկայացրել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի վառ օրինակ` երբ անգամ ՔՊ-ականներին չեն խնայում։
Ընտրացուցակում գործարար Ս. Գալստյանից հետո Անդրեասյանի տեղակալ Արթուր Գրիգորյանն է լինելու, որը համակարգում է ՔՊ-ի Մեղրու տարածքային խորհրդի աշխատանքները։ Ադրեասյանի այլ թիմակիցներ էլ ցուցակում կան, սակայն մեր աղբյուրի խոսքով՝ մինչեւ սեպտեմբերի 20-ը ցուցակը կարող է փոխվել եւ նրա կողմնակիցներին կարող են դուրս թողնել։
Հիշեցնենք, որ Մեղրիի համայնքապետը կալանավորվել է մոտ մեկ շաբաթ առաջ։ Նրան մեղադրում են առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, ինչպես նաև այդ նպատակով կաշառք տալու և ստանալու մեջ։

Բաց մի թողեք
Վարդանյան VERSUS Վարդանյան․ Լուսանկար
Խաչմերուկը կարգավորող պարեկների աչքի առաջ մոտոցիկլետն ու մեքենան բախվել են․ Տեսանյութ
«Տավուշ» ՋՕԸ նախկին տնօրենն ինքնակամ շինություններ է սարքել․ Լուսանկար