Սպանության մեջ մեղադրվող քրեական հեղինակություն Ուջանիկը՝ Արտյոմ Մովսեսյանը, մեր տեղեկություններով, վերջերս ազատ է արձակվել կալանքից։ Դատարանը փոխել է նրա խափանման միջոցը՝ կիրառելով տնային կալանք եւ 10 միլիոն դրամ գրավ։
Հրապարակ թերթը գրել է․ Ուջանիկի փաստաբան Ռոբերտ Խաչատրյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ իր պաշտպանյալը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից է ազատ արձակվել։ «Այս տարի ԱԱԾ-ում եղել է, հետո տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ բեկանվել է առաջին ատյանի դատարանի որոշումը, ազատ է արձակվել՝ կիրառվել է տնային կալանք եւ 10 միլիոն դրամ գրավ»,- ասաց փաստաբանը։
Սակայն Ուջանիկի նկատմամբ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մեր տեղեկություններով՝ դատական նիստի ընթացքում Մովսեսյանը հայհոյանքներ է հնչեցրել եւ վիրավորել դատարանին ու հանրային մեղադրողին, ինչից հետո նրա նկատմամբ նոր վարույթ է նախաձեռնվել։ Փաստաբան Ռոբերտ Խաչատրյանից փորձեցինք ճշտել նաեւ այս միջադեպի հանգամանքները։ Նա ասաց․ «Հայհոյանք ասելը ճիշտ չէ։ Այո, կա նմանատիպ վարույթ»։
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ ԱԱԾ մեկուսարանում գտնվելու ժամանակահատվածում Արտյոմ Մովսեսյանը խուցը կիսել է պատգամավոր Դավիթ Ղազինյանի հետ։ Նշենք, որ վերը նշված՝ 2022 թվականին տեղի ունեցած սպանության գործի շրջանակում Ուջանիկը 2024-ին շուրջ 10 ամիս պահվել է ԱԱԾ մեկուսարանում։
Այնուհետեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը նրա կալանքը փոխել էր տնային կալանքով։ Դատախազության բողոքարկումների արդյունքում նա կրկին հայտնվել է բանտում եւ ահա՝ նորից դուրս է եկել այնտեղից։ Արտյոմ Մովսեսյանը սպանության մեղադրանքը չի ընդունում։


Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն քվե տված աղքատ, տգետ զանգվածին
Անհավասար աշխատավարձերը սաբոտաժի են հանգեցնելու. Լուսանկար
Աբսուրդն արդեն հյուր չէ, այլ տանտեր է մեր երկրում