Ես հիմա չեմ պատրաստվում մազերս պոկել գլխից, նույնիսկ չեմ պատրաստվում վրդովվել Փաշինյանի գործողություններից, ով Հեսսեյի ինչ-որ երրորդ կարգի «խաղաղության» մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարեց, թե` Իլհամ Ալիևը նույնպես արժանի է այդ մրցանակին, և իր «երախտագիտությունը» հայտնեց Ալիևին։
Ես ոչինչ չեմ ասելու Փաշինյանի մասին, որովհետև նրա դեպքում ամեն ինչ առանց այդ էլ պարզ ու հասկանալի է։
Ես պարզապես ուզում եմ հարցնել նրանց, ովքեր աջակցում են այս իշխանությանը․ դուք կիսո՞ւմ եք ձեր կուռքի այս կարծիքը։
Որպեսզի ավելի կոնկրետ լինի, հարցնում եմ միայն նրանց, ովքեր մինչ օրս շարունակում են աջակցել այս իշխանությանը։
Դուք նույնպես շնորհակալություն եք հայտնո՞ւմ Իլհամ Ալիևին Արցախի ոչնչացման համար։
Դուք նույնպես շնորհակալություն եք հայտնո՞ւմ Ալիևին մի քանի հազար հայերի սպանության համար։
Դուք նույնպես շնորհակալություն եք հայտնո՞ւմ Ալիևին` հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար։
Օրինակ՝ դուք շնորհակալ ե՞ք Ալիևին այն բանի համար, որ ադրբեջանցի զինվորները բառացի մորթել են 8-ամյա Նվեր Ղազարյանին և 10-ամյա Միքայել Ղազարյանին։
Գուցե Ալիևին «շնորհակալ եք» 16-ամյա Սերգեյ Հովոյանի սպանությա՞ն համար։
Կամ համաձայն եք երախտագիտություն հայտնել Ալիևին 9-ամյա Արեգ Գասպարյանի սպանության համա՞ր:
Կամ, գուցե, շնորհակալ եք նրան այն բանի համար, որ ձեզ անվանել է «կատաղած շներ»:
Կամ էլ շնորհակալ եք նրա համար, որ Ալիևը ձեր քաղաքներն ու գյուղերը հայտարարել է «Արևմտյան Ադրբեջան»:
Ես հարցնում եմ ուղիղ և առանց ենթատեքստի․
Դուք կիսո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի այն կարծիքը, որ Ալիևն արժանի է երախտագիտության:
Դուք, երևի, հիմա լռում եք։
Դե իսկ ամենա«համարձակները», երևի, կսկսեն կրկին գժված գրել «թալանչիների», «նախկինների», «վատ ռուսների» և «լավ թուրքերի» մասին։
Չգիտեմ… Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչ եք զգում… չնայած արդեն ինքս էլ չեմ ուզում իմանալ։
Բայց, այնուամենայնիվ, մի՞թե դուք իսկապես չեք հասկանում, որ հենց ձեզ՝ բոլորիդ, վերածում են մատաղի «մատելիալի»՝ Ալիևի ոտքերի տակ զոհաբերելու համար։
Թեև… գուցե դուք համաձայն եք դրա հետ։
Ես՝ ոչ։
Արման Աբովյան

Բաց մի թողեք
Արցախի անկումը մեկ օրվա պատմություն չէր
Կորցրինք, հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք
Ո՞վ է Քանան Սամադովը, որ Գերմանիայում հանդիպում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․․․