Գորիս համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ուշագրավ միավորում է տեղի ունեցել։ «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունները որոշում են կայացրել հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններին հանդես գալ միասնական ձևաչափով՝ ձևավորելով «Ապրելու քվե» դաշինքը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական ուժերի տարածած հայտարարության համաձայն, նոր ձևավորված դաշինքով Գորիսի ընտրողին առաջարկվում է միասնական քաղաքական թիմ և համայնքի զարգացմանն ուղղված հստակ այլընտրանքային օրակարգ։
Ընդդիմադիր գործիչները վստահ են, որ ուժերի համախմբումն ու մեկ ընդհանուր ճակատով ներկայանալը նոր ազդակ կհաղորդեն նախընտրական պայքարին և էապես կազդեն Գորիսում քաղաքական դասավորվածության վրա։

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն քվե տված աղքատ, տգետ զանգվածին
Անհավասար աշխատավարձերը սաբոտաժի են հանգեցնելու. Լուսանկար
Աբսուրդն արդեն հյուր չէ, այլ տանտեր է մեր երկրում