Այսօր՝ սեպտեմբերի 19-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 15։00-ին սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի բնակավայրի 1-ին փողոցին հարակից Հրազդան գետում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունում։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները, մարզային վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, Չարենցավանի հրշեջ-փրկարար ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։
Այս պահին փրկարարները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները, որպեսզի գետի մեջտեղում հայտնաբերված մարմինը դուրս բերեն, ինչից հետո պարզեն մահացածի ինքնությունը։


Բաց մի թողեք
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին սպասարկող «Mercedes»-ը անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնի. Լուսանկար
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի․ Լուսանկար
Հալաբյան փողոցում հայտնաբերված Սոսեն դեռ մանկատանն է․ կենսաբանական ծնողները չեն հայտնվել