Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը մոտ 150 դիվանագետների ուղեկցել էր Լեռնային Ղարաբաղ, հայտարարել, թե Գանձասարն ու Դադիվանքն աղվանական եկեղեցիներ են, ինչը մեծ վրդովմունք առաջացրեց մեզանում։
Մեր տեղեկություններով, վերջին օրերին Հաջիեւին արձագանքելու վերաբերյալ քննարկումներ են ընթացել նաեւ Արցախի խորհրդարանականների շրջանում, սակայն ընդհանուր համաձայնության չեն եկել, եւ որեւէ հայտարարություն չի կազմվել։
Մեր աղբյուրներն ասում են, որ 5-6 արցախցի է պնդել, որ հարկավոր է արձագանքել` առանց Նիկոլ Փաշինյանից ու իր իշխանության ռեպրեսիաներից վախենալու, մյուսները զգուշավոր են դարձել եւ չեն ուզում սրել հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ։
Հատկապես որ նրանք` ԱԱԾ-ի միջոցով, ըստ որոշ լուրերի, ուժեղ վերահսկողություն են սահմանել նրանց բոլորի նկատմամբ եւ տարբեր բանագնացների միջոցով փորձում են զսպել, սահմանափակել նրանց գործողությունները։

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն քվե տված աղքատ, տգետ զանգվածին
Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում