19/09/2026

EU – Armenia

Կորցրինք, հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք

Մեր պատմությունը կորուստների, ուշքի գալու և նոր ձեռքբերումների մասին է: Կորցրինք, հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք, հետո կգան ձեռքբերումները:

Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն: Բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք:

Ճանապարհ, որի վերջում Հայաստանի Հանրապետությունը դառնալու է բարեկեցիկ երկիր ու մագնիս՝ աշխարհի բոլոր հայերի համար:

Իսկ արցախցիների համար այդ ճանապարհը տանում է՝ Դեպի Տուն:

Նարեկ Կարապետյան