Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքով նախաձեռնվել է վարույթ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Оրերս լրատվական կայքերից մեկն անդրադարձել էր Հրազդանում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքին։
«Հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, ինչի մասին հանրությանը տեղեկացրել ենք։ Այնուհետև Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։
Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և հարցը հանգուցալուծվում է բացառապես իրավական ընթացակարգերով։ Ոստիկանության համակարգում առերևույթ նման դրվագները բացառիկ են և յուրաքանչյուր ահազանգ ստանում է պատշաճ իրավական գնահատական և ընթացք։ Նման դեպքերում որևէ դրսևորում չի կարող անտեսվել կամ մնալ անհետևանք։ Վերջնական գնահատականը կտրվի իրականացվող քննությունների արդյունքներով»։

Բաց մի թողեք
Երևանում թոշակառու հաշվապահն ու որդին ընկերությունից 55.5 մլն դրամ ու 275 հազար դոլար են գողացել
Ինչո՞ւ է ձերբակալվել Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ