Սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով իրականացված դիտարկման արդյունքում ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկավանի անտառպետության 2-րդ պահաբաժնի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ։
Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը։
Նշվում է, որ հայտնաբերված փայտանյութի մի մասի վերաբերյալ անտառտնտեսության տնօրենը և անտառապետը ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, իսկ հարակից տարածքներում գտնվող շուրջ 45 խմ փայտանյութի վերաբերյալ տեղեկություն չեն ունեցել: Դեպքի առնչությամբ Էկոպարեկային ծառայության կողմից հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե:
Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները շարունակում են փայտանյութի նկատմամբ հսկողությունը՝ մինչև քննչական գործողությունների ավարտը:

Բաց մի թողեք
Փրկե՛ք մեր Աղի լիճը․ մնացել են հաշված ժամեր․ այն թաղվելու է բետոնի տակ. Լուսանկար
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ով որքան է ստանալու երգչելու համար
Թաղման ծախսերի փոխհատուցման գումարը հանում են, իրենց աշխատավարձերը՝ բարձրացնում