Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հոգևորականների հետ աղոթք է բարձրացրել հայրենիքի և ժողովրդի համար։
Լրագրողների հետ զրույցում նա իր մաղթանքն է հղել հայ ժողովրդին՝ ընդգծելով համերաշխության և միասնականության անհրաժեշտությունը։
«Թող Տերն օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին։ Ապրենք համերաշխ, միասնական և իրականություն դարձնենք նաև մեր հերոս զավակների իղձերն ու ցանկությունները, որոնց համար իրենք իրենց նվիրական, թանկագին կյանքն ընծայեցին։ Տերը թող միշտ իր աջը հովանի դարձնի մեր հայրենիքի, մեր ժողովրդի վրա»,- ասել է Գարեգին Բ-ն։

Բաց մի թողեք
Սասուն Միքայելյանի սկանդալային հայտարարությունից հետո փորձում են խմբագրել խոսքը
Արմեն Գրիգորյանը առաջադրեց իր թեկնածությունը. Լուսանկար
Ստանձնել եմ Արթուր Վարդանյանի շահերի պաշտպանությունը. Սերգեյ Հարությունյան. Լուսանկար