24/09/2026

EU – Armenia

Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին

Պայթյունի հետևանքով մահացած 23-ամյա պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն Շիրակի մարզից էր։

Տեղի բնակիչները պատմել են, որ նա մի քանի տարի առաջ էր պայմանագրային ծառայության անցել Զինված ուժերում։ Նրա փոքր եղբայրը ևս պայմանագրային զինծառայող է։

«Երեք երեխա են՝ երկու եղբայր և մեկ քույր։ Եղբայրներով որպես պայմանագրային մտել էին ՊՆ։ Այսօր դեպքի մասին լսեցինք ու սարսափած ենք։ Մի ամիս առաջ նրա ծնունդն էր՝ 23-ամյակը, ու հիմա նման սարսափելի դեպք։ Ամբողջ գյուղը ցավում է, սգում է»,- պատմել է բնակիչներից մեկը։

Բնակիչների փոխանցմամբ՝ իրենց տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել դիրքում։ Նրանք նշել են, որ լսել են զինծառայողների միջև վիճաբանության և դրանից հետո նռնակի պայթյունի մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Ըստ NEWS.am-ի տեղեկությունների՝ նռնակի պայթյունին նախորդել է զինծառայողների միջև վիճաբանություն։