Մեր տեղեկություններով, վերջերս արտառոց դեպք է տեղի ունեցել Երասխ գյուղի դպրոցում։ Դասապրոցեսի ժամանակ 14-ամյա աշակերտուհու հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել է հարվածներ հասցնել դստերը։
«Հրապարակ» թերթը գրում է. Ծեծին միջամտել են ուսուցիչները եւ տնօրենի հետ դուրս են հանել ծնողին։Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Մարո Չավուշյանն ասաց, որ ծեծը տեղի է ունեցել ընտանեկան հարցերի շուրջ․ «Դպրոցը որեւէ կապ չունի միջադեպի ու դրա պատճառների հետ։ Միջադեպից հետո ես ահազանգել եմ ոստիկանություն, ինչից հետո իրավապահները ժամանել են դպրոց»։
Չավուշյանը նշեց նաեւ․ «Երեխան հաջորդ օրվանից հաճախել է դպրոց, իրեն լավ է զգում»։ Միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայրը ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոցը` բնակավայրից բացակայելու արգելք։

Բաց մի թողեք
Սկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարը
Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. Լուսանկար
Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից