Մեր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն փակել է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները։
«Հրապարակ» թերթը գրում է. Մանուչարյանը, հիշեցնենք, իրավապահների թիրախում հայտնվեց Բերդ համայնքի ընտրություններից առաջ, սակայն նրա ղեկավարած դաշինքը մասնակցեց եւ հաղթեց ընտրություններում: Նրան մի անգամ կալանավորել են 2021-ին, ապա՝ 2022-ին` ավագանու նիստից առաջ, երբ ավագանին պետք է համայնքապետ ընտրեր:
Մանուչարյանը ստիպված եղավ հրաժարվել մանդատից, բայց համայնքապետ ընտրվեց նրա ցուցակի երրորդ համարը, քանի որ երկրորդ համարն էլ էր կալանավորված: Մանուչարյանին առաջադրված մեղադրանքներից մեկով դատարանը նրան արդարացրել է, մյուս վարույթները շարունակվում են, այդ թվում` ապօրինի գույքի բռնագրավման վարույթը:
Մենք փորձեցինք զրուցել Հարություն Մանուչարյանի հետ, սակայն նա անհասանելի էր։ Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընկերության հասցեների նկատմամբ կիրառվել են ժամանակավոր սահմանափակումներ՝ քննչական եւ վարույթային գործողություններ իրականացնելու նպատակով»։


Բաց մի թողեք
Ռեպրեսիվ մթնոլորտը բարենպաստ չէ ընտրությունների համար
Սկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարը
Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները. Լուսանկար