Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։
Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն սեփական քաղաքացիներին հետապնդելով, իսկ սահմանները մնացել են անպաշտպան։
Սակայն մենք չենք կարող հաշտվել այս անպատվության հետ։ Ուստի կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին միանալ հոկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին ԱԱԾ շենքի դիմաց մեկնարկող բողոքի ակցիային։
Մենք պահանջում ենք.
Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին։
Վերջինիս չազատել որպես «բարի կամքի դրսևորում», այլ փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ։
Հոկտեմբերի 2
Ժամը՝ 15:00-ին
Վայրը՝ ԱԱԾ շենքի դիմաց
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ


Բաց մի թողեք
Նա մտել է բшնտ` առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բшնտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին. Տեսանյութ
Մարդկանց կալանքի էլ չե՞ն տանի․ ի՞նչ է առաջարկում Կառավարությունը
Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել Էջմիածին-Երևան երթուղու մասին