Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը իր խորհրդական Յենս Ֆլոսդորֆին նշանակել է Եվրահանձնաժողովի կոմունիկացիաների բաժնի ղեկավար՝ 18 հազար եվրո ամս․ աշխատավարձով։
Այդ պաշտոնին հավակնել է 66 մասնագետ։ Համաձայն հաղորդման, այդ կերպ ֆոն դեր Լեյենը նվեր է մատուցել իր աշխատակցին, ով գրեթե քսան տարի զբաղված է եղել իր հանրային կերպարի ստեղծմամբ։
Մասնագետները նշում են, որ նախկինում նման պրակտիկա չի եղել, որ հանձնակատարները ԵՄ կենտրոնական ապարատներից որեւէ մեկում իրենց օգնականներին կամ խորհրդականներին նշանակեին ղեկավար պաշտոնների, քանի որ հասկանալի է, որ այդ դեպքում շահերի բախման մասին խոսակցություններ կառաջանային։
Ֆլոսդորֆը այս պաշտոնին կստանա հարկային արտոնություններ Բելգիայում եւ 50 միլիոն եվրոյի բյուջեով մի դեպարտամենտ, որը իրականացնելու է ԵՀ ինֆորմացիոն քաղաքականությունը։


Բաց մի թողեք
Մելոնիին սպասվում է ընտրական համակարգի բարեփոխման վերաբերյալ ռիսկային գաղտնի քվեարկություն
Հայաստանի եվրոպական հեռանկարը դարձել է ավելի առարկայական
ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է