ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին։ Նախագիծը սահմանված ընթացակարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Նախատեսվում է, որ 2027 թվականի համախմբված բյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, մինչդեռ ծախսերի ընդհանուր ծավալը նախատեսվում է 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամի չափով։ Այս ցուցանիշների արդյունքում բյուջեի պակասուրդը կկազմի 468.2 միլիարդ դրամ։
Միաժամանակ ներկայացվել են նաև Հայաստանի համայնքների 2027 թվականի բյուջեների կանխատեսվող ցուցանիշները։ Եկամուտներն ու ծախսերը նախատեսվում են նույն՝ 417.6 միլիարդ դրամի մակարդակում։
Գնաճի մասով նախագծով նախատեսվում է, որ 2027 թվականին ՀՀ կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության որոշումներ ընդունելիս պետք է առաջնորդվի 12-ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային ցուցանիշով։ Միաժամանակ սահմանվում է այդ ցուցանիշի թույլատրելի տատանումների միջակայք՝ ±1 տոկոսային կետ։
Նախագծով նախատեսված օրենքը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունվարի 1-ից։

Բաց մի թողեք
2027 թ. պետական բյուջեի նախագիծը, որը խոստանում է լարված ֆինանսական տարի
Team-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն. արդյունքը հայտարարվել է միջազգային համաժողովում՝ Freedom Broker Armenia-ի հետ համագործակցությամբ. Լուսանկարներ
Նոր բացահայտումներ․ զգուշացեք «My Fin» անունով ընկերությունից