Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգը։ Բերված նախագծերից մեկով առռաջարկվում է աջակցություն տրամադրել սահմանամերձ 13 համայնքների 82 բնակիչներին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման2027 թվականի ծրագիրը հաստատելուանհրաժեշտությամբ։
Սույն ծրագրի շրջանակներում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնկավայրերի բնակիչներ։
Նախագծով առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2027 թվականիծրագրի իրականացման համար հատկացնել 1 090000.0 հազ. դրամ։
Կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում կյանքի պայմանների բարելավումն է:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
Որոշման նախագծի ընդունմամբ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու էպետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնիմասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:
«Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2027 թվականի ծրագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։


Բաց մի թողեք
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ
Կոտայքում մեքենաներ են բախվել, անչափահասներ են տեղափոխվել հիվանդանոց. Լուսանկար
Հարսանեկան արարողության մասնակից անչափահասները «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել․ կան զոհ և վիրավոր. Լուսանկար