Եվրոպական միությունը Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը համեմատել է անապատը ջրելու հետ։
Սեպտեմբերի 29-ին Բրյուսելում տեղի է ունեցել Ուկրաինային աջակցող հիմնական դոնորների և ուկրաինական պատվիրակության հանդիպումը, որին մասնակցել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)։ Հանդիպման նպատակն է եղել գնահատել Կիեւի կարիքները, որը հավելյալ ֆինանսավորում է հայցում չնայած նախատեսված աջակցությանը։
«Le Monde»-ն ընդգծել է, որ օգոստոսի 24-ին Կիեւում «Կամավորների կոալիցիայի» հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անակնկալի է բերել գործընկերներին՝ հայտարարելով բյուջեում 27 միլիարդ դոլարի պակասուրդի մասին։
Բրյուսելում Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել է, որ Կիեւը «գտել է այդ գումարը կրճատելու ուղիներ», սակայն երկիրը դեռ պետք է մոտ 69 միլիարդ եվրո հայթայթի 2027 թվականի համար։ «Տպավորություն է, թե մենք անապատն ենք ջրում»,- «Le Monde»-ին ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը։
Հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի կողմից հավելյալ ֆինանսավորման հայցը ներկայացվում է «քաղաքական առումով զգայուն պահի», քանի որ ԵՄ-ն կենտրոնացած է իր բազմամյա բյուջեի շուրջ բանակցությունների վրա։ Թեև բյուջեն ներառում է Ուկրաինային ուղղված 100 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ՝ նախատեսված 2028–2034 թվականների համար, Գերմանիան և նրա դաշնակիցները ցանկանում են կրճատել այդ ցուցանիշը։ Իրավիճակի վրա ազդում է նաև այն հանգամանքը, որ 2027 թվականին միության անդամ երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Լեհաստանում և Իտալիայում, նախատեսված են ընտրություններ, որոնց ընթացքում, ինչպես հայտնում է «Le Monde»-ը, Ուկրաինայի ֆինանսավորման հարցը «հատկապես զգայուն է»։
Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը երկրի արտաքին ֆինանսավորման կարիքները 2026–2029 թվականների համար գնահատում է մոտ 146 Եվրոպական միությունն ավելի վաղ համաձայնեցրել էր 90 միլիարդ եվրոյի վարկ, որից 60 միլիարդը նախատեսված է պաշտպանական ծախսերի, իսկ 30 միլիարդը՝ բյուջետային և տնտեսական աջակցության համար։
Վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է, որ մինչև 2029 թվականն Ուկրաինան կբախվի մինչև 54 միլիարդ դոլարի ֆինանսավորման պակասուրդի։

Բաց մի թողեք
Ուկրաինայի ռազմական պահուստները սպառվում են ամենավատ պահին
Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնին. Լուսանկար
Մակրոնի վարկանիշը կտրուկ անկում է գրանցել