Վերջին օրերին կրկին սկսել են ֆեյսբուքյան գրառումների եւ մեկնաբանությունների համար քրեական գործեր հարուցել: Նախօրեին մի գրառման համար գրող-հրապարակախոս Վահրամ Սահակյանին մեղադրանք առաջադրվեց, եւ սահմանափակվեց նրա արտահայտման իրավունքը:
«Հրապարակ» թերթը գրում է. Իսկ ֆեյսբուքյան օգտատեր Արման Շահինյանին մեղադրանք է առաջադրվել լրատվականներից մեկի՝ ««Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ». Նիկոլ Փաշինյան» վերնագրով հրապարակման ներքո կատարած մեկնաբանության համար: Նա գրել է. «Էս թուրք Նիկոլին վերացրեք»։
Մեկ այլ օգտատիրոջ` Լեռա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել «Բոլորին կախաղան` ժողովուրդը ազատվի» մեկնաբանության համար։ Օգտատերերը, մեր տեղեկություններով, հրավիրվել են Քննչական կոմիտե, նրանց մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց՝ ընտրվել է բացակայելու արգելքը։


Բաց մի թողեք
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից
Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Բացառիկ. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի