Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբերից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են իրավախախտ վարորդի, որը «Հյունդայի» մակնիշի մեքենա վարելիս չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին։
Այնուհետև մեքենայից հրազենով կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով պարեկային ծառայության 2 աշխատակից վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Վնասվածքները համեմատաբար թեթև են եղել։ Ոստիկաններից մեկի մատներն են վնասվել, իսկ մյուսի մոտ «ռեկաշերտ է» եղել։ Նա ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել։
ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձինք և նշված «Հյունդայի» մեքենան։
Ըստ նախնական տվյալների՝ «Հյունդայիում» գտնված վարորդն ու ուղևորը, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են, եղել են ոչ սթափ վիճակում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Հարսանեկան շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ»-ի վարորդը կրակոցներ է արձակել․ նա ձերբակալվել է
Կրակոցներ՝ Երևանում, պայքարում են մի տղամարդու կյանքի համար
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում