07/10/2026

EU – Armenia

Իշխանությունն ունի համապատասխան ուժ, որը ծառայում է ՔՊ-ին

Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ում մի գրառում է արել, որով ավելի շատ իրենց է բացահայտում։ Պարզվում է, որ ազգային ժողովը կռվի, մենամարտի վայր է։ Իշխանությունն ունի համապատասխան ուժ, որը ծառայում է ՔՊ-ին ՝ պետական բոլոր ատրիբուտներով։ Բոլորը գիտեն այդ մասին, և դա Չախոյանի արձանագրումը չէ։

Ընդդիմադիրների կողմից մի փոքրիկ ձայն ու «ոստիկան են կանչում»։ Թեև այնտեղ ոստիկանի դեր են կատարում նաև ՔՊ արիասիրտ նախագահական կազմը՝ զինվոր պատգամավորներով։ Բայց Չախոյանին դա չի անհանգստացնում։ Նրան անհանգստացնում է մի ուրիշ բան․ երբ իրենք հարձակվում են ընդդիմադիրների վրա, ընդդիմադիրները փորձում են պաշտպանվել։ Ահա թե ինչ է գրում․ «Ուժեղ ենք, ուժեղ ենք… Կալուգացի Սամոյի եղբոր որդին էնքան ուժեղ է, որ ախռանիկներին բերել է ԱԺ, գրանցել որպես պատգամավորի օգնական, որ հարկ եղած դեպքում հարձակվեն պատգամավորների վրա, ինչպես երեկ էին փորձում խուլիգանավարի ներխուժել»։

Այսինքն՝ հարձակվող կողմը նեղվում է, որ դիմացինը չի համաձայնում ընկնել հարվածի տակ։ Եթե Տարոն Չախոյանի ասածը ճիշտ է, ապա իրավիճակը շատ պարզ է․ իշխանությունը՝ հարձակվողն է, ընդդիմությունը՝ պաշտպանվողը։ Ու այստեղ հարց է առաջանում՝ եթե հարձակվողին դուր չի գալիս, որ պաշտպանվողը պաշտպանվում է, ապա ի՞նչ է առաջարկում։

Չդիմադրե՞լ։

Առաջին հայացքից, երբ տեսնում ես մարտի դաշտ նետված ՔՊ-ականներին, մտածում ես՝ ընդդիմությունը պետք է ոչ թե օգնականներով դիմադրի, այլ ինքնապաշտպանության ջոկատ ստեղծի։ Որովհետև հարձակվողից պաշտպանվելը դեռ օրենքով արգելված չէ։
Իսկ թե հարձակվող կողմը ով է, մենք՝ ,,եվրոդիտորդներս,, , արդեն ութ տարի տեսնում ու արձանագրում ենք։