Ֆիզիկայի բնագավառում 2026 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել է բելգիացի գիտնական Ֆրենսիս Հալցենը: Այս մասին հայտնել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի ֆիզիկայի Նոբելյան կոմիտեն:
Գիտնականին մրցանակ են շնորհել «IceCube» նեյտրինոյի աստղադիտարանի ստեղծման և աստղաֆիզիկական ծագման բարձր էներգիայի նեյտրինոների հայտնաբերման գործում որոշիչ ավանդի համար:
«Նեյտրինոների փոխազդեցությունների մասին տվյալները, որոնք շարունակաբար հավաքում է «IceCube»-ը, գիտնականներին կտան նոր գիտելիքներ այն էքստրեմալ պայմանների մասին, որոնցում ծնվում են բարձր էներգիաների նեյտրինոները, և գուցե նույնիսկ թույլ կտան հայտնաբերել առ այսօր անհայտ տիեզերական երևույթները», – ընդգծել է կոմիտեն:
Նոբելյան կոմիտեն պարզաբանել է, որ ԱՄՆ-ի Մադիսոն քաղաքի Վիսկոնսինի համալսարանում աշխատող Հալցենի մտահղացումն ու գիտական աշխատանքը առանցքային դեր են խաղացել «IceCube» նեյտրինային աստղադիտարանի ստեղծման գործում։ «IceCube»-ի միջոցով հետազոտողները կարող են գրանցել նեյտրինոները, որոնք առաջանում են տիեզերքի հեռավոր անկյուններում էներգիայի հսկայական արտազատման գործընթացներից:


Բաց մի թողեք
86 հազար մարդ դուրս է եկել փողոց․ Ֆրանսիայում դպրոցական բունտ է. Լուսանկար
Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել