ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ութ խոշոր պատերազմները կարգավորելուց հետո մտադիր է զբաղվել մեկ այլ «սպառնացող» հակամարտության դեմ։
«Ես կարգավորել եմ ութ պատերազմ՝ խոշոր պատերազմներ (դրանց թվում նկատի է առնում հայ-ադրբեջանականը-խմբ․)։ Ես փրկել եմ միլիոնավոր կյանքեր։ Եվս մեկ պատերազմ է մոտենում», – հայտարարել է Թրամփը՝ կոնկրետ չմանրամասնելով, թե որ հակամարտության մասին է խոսքը։
Նա նաև նշել է, որ իրեն հաջողվել է վերադարձնել բոլոր ամերիկացի պատանդներին և հասնել արդյունքների, որոնք ոչ մի նախագահի երբեք չի հաջողվել։
«Ես արել եմ մի բան, որին ոչ ոք երբեք չի հասել։ Ես չեմ պարծենում, պարզապես փաստերն եմ պատմում», – ասել է Թրամփը։

Բաց մի թողեք
Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը
Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը
Պարզել են, որ ադրբեջանցին մի հիասքանչ անձնավորություն է․․․