ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ութ խոշոր պատերազմները կարգավորելուց հետո մտադիր է զբաղվել մեկ այլ «սպառնացող» հակամարտության դեմ։
«Ես կարգավորել եմ ութ պատերազմ՝ խոշոր պատերազմներ (դրանց թվում նկատի է առնում հայ-ադրբեջանականը-խմբ․)։ Ես փրկել եմ միլիոնավոր կյանքեր։ Եվս մեկ պատերազմ է մոտենում», – հայտարարել է Թրամփը՝ կոնկրետ չմանրամասնելով, թե որ հակամարտության մասին է խոսքը։
Նա նաև նշել է, որ իրեն հաջողվել է վերադարձնել բոլոր ամերիկացի պատանդներին և հասնել արդյունքների, որոնք ոչ մի նախագահի երբեք չի հաջողվել։
«Ես արել եմ մի բան, որին ոչ ոք երբեք չի հասել։ Ես չեմ պարծենում, պարզապես փաստերն եմ պատմում», – ասել է Թրամփը։


Բաց մի թողեք
Համաշխարհային ձախ ուժերը Փարիզում հավաքվել են՝ պնդելու, որ միլիարդատերերի հարկումը «այնքան էլ արմատական» քայլ չէ
Մինչև ուղերձդ էլ ժողովուրդը գիտեր փորացավդ․․․
Նիկոլ, ասե՞մ ինչ գրես Սահմանադրության մեջ