ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։
ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 30-ամյա օտարերկրացին, ներկայանալով տարբեր անուններով, նախնական համաձայնությամբ խմբի կազմում անձամբ կամ այլ անձանց միջոցով շահագործման նպատակով հավաքագրել է համերկրացի մի խումբ կանանց և խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով կազմակերպել նրանց տեղափոխումը Հայաստան։ Այնուհետև վերցրել է անձնագրերը և տեղափոխել Կոտայքի մարզի Առինջ գյուղի առանձնատներից մեկն ու մեկուսացրել առանձին սենյակներում, ապա օգտագործելով նրանց անօգնական վիճակն ու ազատ տեղաշարժի հնարավորությունից զրկված լինելու հանգամանքը, բռնություն գործադրելով և դրա գործադրման սպառնալիքով՝ ստիպել է սեռական հարաբերություն ունենալ համերկրացի տղամարդկանց հետ և կատարել սեքսուալ բնույթի այլ գործողություններ։
Հետագա միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները Առինջ գյուղի նշված առանձնատնից Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխել մի խումբ անձանց, այդ թվում՝ հիշյալ կանանց մատուցած ծառայություններից օգտված հաճախորդների։
Թրաֆիքինգի և աշխատանքային շահագործման ենթարկված անձանցից ընդունվել են հաղորդումներ։
30-ամյա տղամարդը և մեկ այլ օտարերկրացի ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են։

Բաց մի թողեք
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել «Այրարատ» կինոթատրոնի անշարժ գույքի վրա
Եթե Արծրուն Մարգարյանի կամ Խոռխոռունու սպանությունը բացահայտվել է 27 տարի անց, ինչո՞ւ մինչ այս հնարավոր չէր
Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել