26/10/2026

EU – Armenia

Բարոյական արժեքները կորցրած քաղաքակրթությունը դատապարտված է կործանման

Պարտության ծանությունը, ոչ այնքան մեզ վիճակված զրկանքների ու նվաստացման մեջ է, որքան այն հանդուրժողականության, որն այդքանից հետո մեզնից շատ-շատերին նպատակային առաջնորդում է օբյեկտիվ իրականության հետ որևէ աղերս չունեցող <<ԼԱՎ ՈՒ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵԼՈՒ>> երևակայական աշխարհ:

Իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ այդ մարդկանց մոտ Հայրենիքը սկսվում է ոչ թե պատմական ակունքներից կամ երկիրը ճանաչող ու սիրող քաղաքացու բարոյական էությունից, այլ սեփական ստամոքսից ու գրպանից։

Հենց այս դեպքում է, որ իմ ավագ ընկեր և արդար մտածող Մուրադ Պետրոսյանը կասեր.- <Սպառողականությունն ու անհատական ազատությունը, որոնք Արևմուտքում բարձրացվել են պաշտամունքի աստիճանի, անընդունելի են Հայության համար…>։

Կասեր ու կշարունակեր. <Բարոյական արժեքները կորցրած քաղաքակրթությունը դատապարտված է կործանման: Հռոմին հաղթեցին ոչ թե բարբարոսները, այլ սեփական թուլությունը: Ներքին կոռոզիան կրծեց նրա ուժերը…>։

Այսօր ՄԵՆՔ ապրում ենք այդ <ներքին կոռոզիայի> ամենավտանգավոր ու, թերևս, ճակատագրական փուլը…

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից