Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Մասնավորապես՝
Վարդան Պողոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:
Արգամ Դալլաքյանը նշանակվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
Աննա Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
Թեհմինե Պապոյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
Տաթևիկ Ղուկասյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Սոնա Ասլանյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Ավետյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:
Միլենա Առուստամյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
Սարգիս Պապոյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Էլեն Ծատուրյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
Մանե Սաֆարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Աննա Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:
Արգիշտի Պետրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
Երևան քաղաքի դատախազության դատախազ Վանուհի Փայտյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Վարազդատ Պետրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
Անահիտ Այվազյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Տիգրան Առաքելյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Արմեն Գրիգորյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:
Կոտայքի մարզի դատախազության դատախազ Սոնա Հովհաննիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Սերոբ Կիրակոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Դավիթ Թադևոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Էլեն Անանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Խաչատուր Պողոսյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Հայկ Սարիբեկյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Մխիթար Աբդոյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Վիգեն Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:
Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Խաչատուր Գալստյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Արտավազդ Գեւորգյանի 100-ամյակին է նվիրված
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Երևանի պետական համալսարանում վարպետաց դաս է անցկացրել «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթի մասնակիցների համար։
Մրցույթն անցկացվում է ԵՊՀ-ի, ՀՀ դատախազության և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ Դատախաղ-մրցույթը նվիրված է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին։ Ս.թ. հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվան և Դատախազության հիմնադրման 108-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Աննա Վարդապետյանն ընդգծել էր երիտասարդ իրավաբաններին դատախազության զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցած գործիչների գործունեությանը ծանոթացնելու կարևորությունը։ Նկատենք, որ Երևանի պետական համալսարանը Հովհաննես Հովհաննիսյանի ռեկտոր նշանակվելուց առաջ այսքան քաղաքականացված չի եղել:


Բաց մի թողեք
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է «Floral Meteorites from Armenia» ցուցահանդեսի բացմանը. Լուսանկարներ
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ-ում պետք է ձևավորվի պետականակենտրոն և իրական ընդդիմություն. պետք է ակտիվանան քաղաքական ուժերը. վարչապետ