27/10/2026

EU – Armenia

ՀՀ-ում պետք է ձևավորվի պետականակենտրոն և իրական ընդդիմություն. պետք է ակտիվանան քաղաքական ուժերը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում խոսել է հոկտեմբերի 25-ին ՀՀ 21 համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին:

Վարչապետը նշել է, որ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «պրոՔՊ-ական» թեկնածուները ջախջախիչ հաղթանակներ են տարել:

Ըստ Փաշինյանի՝ չնայած սա ուրախալի փաստ է թվում, բայց իրականում ինքն այնքան էլ ուրախ չէ, որ որոշ համայնքներում ՔՊ-ն ստացել է 90+, 80+, 70+ տոկոս քվեներ:

«Մի կողմից մենք պետք է ՀՀ-ից արմատախիլ անենք լրտեսական ընդդիմությունը, որը կառավարվում է դրսից, մյուս կողմից ՀՀ-ն պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն: Մենք ոչ մի բան պետք է չանենք նման ընդդիմություն ունենալու համար, որովհետև կհայտնվենք ավելի վատ վիճակում՝ վերադառնալով անցյալին: Դա նույնքան աղետ կլինի ՀՀ-ի համար»,- ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ նման ընդդիմություն ունենալը, իհարկե, անհրաժեշտություն է, բայց մյուս կողմից Կառավարությունը չի կարող ընդդիմություն ստեղծել․ դա կլինի կեղծ ու կառավարվող ընդդիմություն:

Վարչապետը որպես լուծում նշել է մի շարք քաղաքական ուժերի ակտիվացման անհրաժեշտության մասին: