Իրավաբան Աբրասիմ Աթոյանը ահազանգում է հայ բլոգեր Օնիկ Հարությունյանին վարժական հավաքների զորակոչելու հարցով։ Նրա խոսքով՝ Օնիկ Հարությունյանը, որը մի քանի քրեական գործերով գտնվում է քրեական հետապնդման ներքո, վաղը՝ հոկտեմբերի 27-ին, պետք է մեկնի վարժական հավաքների։
Աբրասիմ Աթոյանը հարց է բարձրացնում՝ արդյոք այս պարագայում պահպանվել են օրենքի պահանջները, և հղում անում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասին։
Իրավաբանի պնդմամբ՝ զինկոմիսարիատը պետք է տեղեկացված լիներ Օնիկ Հարությունյանի իրավական կարգավիճակի մասին, և օրենքի նշված դրույթի համաձայն՝ նա ենթակա չէր վարժական հավաքների զորակոչման։
Աթոյանը տեղի ունեցողը մտահոգիչ է համարում՝ նշելով, որ Հարությունյանը բազմիցս հայտարարել է իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումների քաղաքական բնույթի մասին։ Իրավաբանի գնահատմամբ՝ անթույլատրելի է նաև վարժական հավաքների զորակոչել անձին՝ օրենքի պահանջների հնարավոր խախտմամբ։
Հատկանշական է, որ վերջին շրջանում վարժական հավաքների մասնակցելու ծանուցումներ ստանալու մասին հայտարարում են նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք։ Սա հարցեր է առաջացնում զորակոչի գործընթացի ընտրողականության և հնարավոր քաղաքական ենթատեքստի վերաբերյալ։ Արդյոք խոսքը սովորական զորակոչային գործընթացի՞, թե՞ որոշ դեպքերում քաղաքական հակառակորդների նկատմամբ լրացուցիչ ճնշման մասին է։


Բաց մի թողեք
«Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի»․ Ինչ է ասել Հաջիևը
Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն
Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ․ հայտարարություն