27/10/2026

EU – Armenia

Ադրբեջանի պատճառով ևս մեկ թուրք գործչի են ձերբակալել. Լուսանկար

Ստամբուլում ձերբակալվել է Köklü Degisim մեդիա խմբի ներկայացուցիչ Մուհամեդ Էմին Յըլդըրիմը։

Նրան Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է սոցիալական ցանցերում գրառումների համար։ Յըլդըրիմի ձերբակալության հանգեցրած գրառումների մանրամասները չեն տրամադրվել։ Իրավապահ մարմինները նաև չեն բացահայտել պատճառը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանը անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է 31 Թուրքիայի քաղաքացու։ Հայտարարության մեջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ «հաշվի առնելով տարբեր սոցիալական ցանցերում և ինտերնետային հարթակներում տարածված հայտարարությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության, իշխանության բռնի փոփոխության, ինչպես նաև կրոնական արմատականությունից դրդված բռնության, կրոնական ատելության և թշնամանքի հրահրման դեմ», 31 Թուրքիայի քաղաքացիները հայտարարվել են «անցանկալի անձինք»՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության, և նրանց արգելվում է մուտք գործել Ադրբեջանի Հանրապետության տարածք։

Նրանց թվում է նաև Մուհամեդ Էմին Յըլդըրըմը։

Ադրբեջանի պատճառով ևս մեկ թուրք գործչի են ձերբակալել