Նոյեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության 21-րդ համագումարը, որի ժամանակ միությունը նոր նախագահ կընտրի: Թեկնածուները երեքն են՝ գեղանկարիչ Արա Շահումյանը, Հայաստանի նկարիչների միության փոխնախագահ, գեղանկարիչ Լեւոն Աբրահամյանը, արվեստաբան Գայանե Իգիթյանը։
Նկարիչների միության գործող նախագահ Սուրեն Սաֆարյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչո՞ւ այս անգամ չի առաջադրվել, նա մեզ հետ զրույցում, խոսելով թեմայի մասին, ասաց. «Նկարիչների միության կանոնադրությունն այնպիսինն է, որ նույն անձը երկու անգամից ավել չի կարող լինել նախագահ, այդ պատճառով էլ ես չեմ առաջադրվել»:
ՀԳ. Շատ լավ կլիներ, եթե մեր երկրում մյուս ընտրովի պաշտոնների դեպքում էլ նման սահմանափակում լիներ՝ կլինի երկրի վարչապետի, թե որեւէ ստեղծագործական միության նախագահի դեպքում, որ նույն անձինք տասնյակ տարիներով չզբաղեցնեին ղեկավար պաշտոններ՝ իրենց տեղը զիջելով նոր, թարմ գաղափարներ ունեցող անձանց:


Բաց մի թողեք
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի
2027-ի բյուջեն կազմել են Հայաստանի համար նպաստավոր զարգացումների հաշվարկով