«Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն աշխատանքի է անցել Policy and Management Consulting Group (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությունում՝ որպես ավագ խորհրդական, ըստ լուրերի՝ ոչ մի կերպ չի հաղթահարում Նիկոլ Փաշինյանից նեղացածությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. Նա մտերիմների շրջանում չի թաքցնում դժգոհությունը եւ ասում է, որ Արեւմուտքն իրեն որպես Փաշինյանի այլընտրանք էր դիտարկում, դրա համար էլ իրեն առանց որեւէ պատճառի հեռացրեց աշխատանքից։ Գրիգորյանի հարազատներն ու ընտանիքի անդամներն էլ են ամենուր քննադատում Նիկոլ Փաշինյանին, որ իրենց տղային օգտագործել է ու դեն շպրտել։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն ազատվեց օգոստոսին, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Ալեն Սիմոնյանը։ Բայց եթե Գրիգորյանի ժամանակ այդ պաշտոնը կարեւոր ստատուս ու նշանակություն ուներ երկրում, հիմա այն մղվել է երկրորդ պլան։


Բաց մի թողեք
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից
Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Բացառիկ. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի