Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ երկրի արտաքին պետական պարտքը 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 4.509 միլիարդ դոլար, որի 86.3%-ը ԱՄՆ դոլարային պարտք է։
Արտաքին պետական պարտքի 5.8%-ը կազմել է եվրոն, 2.9%-ը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հատուկ փոխառության իրավունքները, 3.2%-ը՝ ճապոնական իենը, իսկ 1.7%-ը՝ այլ արժույթները, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Արտաքին պարտքի 48.8%-ը կազմել է լողացող տոկոսադրույքով պարտքը, իսկ 51.2%-ը՝ ֆիքսված տոկոսադրույքով պարտքը։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ արտաքին պետական պարտքի 67.7%-ը պետք է մարվի 5 տարվա ընթացքում, 26.8%-ը՝ 5-10 տարվա ընթացքում, իսկ 5.5%-ը՝ ավելի քան 10 տարվա ընթացքում։


Բաց մի թողեք
ԵՄ գործարար համայնքի ղեկավարը զգուշացնում է՝ չկենտրոնանալ Չինաստանի առևտրային հավելուրդի վրա
Ձեզ ստիպե՞լ են դա անել
Տեղյա՞կ եք՝ ինչից եք խոսում