Ամիսներ առաջ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ոչ դիտավորյալ սպանության դեպք է տեղի ունեցել։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վահան անունով քաղաքացին, գտնվելով հարբած վիճակում, գիշերային ժամերին շենքի բակում հայհոյանքներ է հնչեցրել, աղմկել ու խախտել բնակիչների անդորրը։ Նրան լռեցնելու համար միջամտել են մի քանի քաղաքացիներ, որոնց թվում է եղել նաև Հակոբ անունով մի տղամարդ։
Վահանի և Հակոբի միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Հակոբը հրել է Վահանին։ Վերջինս վայր է ընկել և ստացած վնասվածքների հետևանքով մահացել։
Դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում Հակոբը կալանավորվել է՝ անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքով։ Առաջիկայում գործը կքննվի դատարանում։


Բաց մի թողեք
Գորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել
Ավանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոն
Ձերբակալել են ԵՊՀ ամբիոնների վարիչների․ Լուսանկար