ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանը խորհրդարանական ելույթի ընթացքում դժգոհություն է հայտնել քննարկման ընթացքից՝ պնդելով, որ որոշ պատգամավորներ շեղվում են բուն հարցից և կեղծ տեղեկություններ ներկայացնում։
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանի ռուսական անձնագիրը տրամադրվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կողմից՝ Վարդևանյանը հակադարձել է, որ նման գրառում առկա է նաև ազգությամբ հայ բազմաթիվ անձանց անձնագրերում։
Նրա խոսքով՝ այդ հանգամանքն ինքնին որևէ կապ չի հաստատում նշված կառույցի հետ և չի կարող ներկայացվել որպես առանձնահատուկ փաստարկ։
«Այդ մասին հայտարարողը տեղյա՞կ է, որ այդպիսի գրառում կա ՀՀ քաղաքացիություն ունեցող հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցների անձնագրերում, որը տրվել է նշված կառույցի կողմից և որևէ առնչություն չունի դրա հետ»,- ասել է նա:


Բաց մի թողեք
Ալիևի երևակայած հարուստ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների պետպարտք ունի
Ձեզ ստիպե՞լ են դա անել
Ձեր ընտրությունը ընդդիմություն լինելու եւ ընդդիմություն աշխատելու միջեւ է. Լուսանկար