Քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում հայտնաբերել, զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել 56-ամյա և 27-ամյա երկու տղամարդկանց՝ վերջինիս կողմից շահագործվող մեքենայով հանդերձ, որի ակնհայտ տեսանելի հատվածում «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ ու փամփշտատուփեր կային։
Ժամը 23-ին հայտնաբերվել, նույն կասկածանքով ձերբակալվել և մարզային վարչություն է տեղափոխվել նաև 42-ամյա մի տղամարդ։ Պարզվել է, որ նա նաև խախտել էր վարչական հսկողություն խափանման միջոցը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։


Բաց մի թողեք
Հաշվառման-քննական բաժիններում հերթագրել է 13 քաղաքացու՝ յուրաքանչյուրից ստանալով 25-ից 50 հզր դրամ
Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Հովհաննես Սահակյանն արդարացվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է. Լուսանկար