Դեռեւս ամռանը մի շարք հրապարակումներ եղան, որ Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հետ է կանչվում: Նա անգամ հրաժեշտ էր տվել ռուսաստանյան որոշ շրջանակների ու օգոստոսին վերադարձել Հայաստան:
Հրապարակ թերթը գրել է․ Նույնիսկ նրան փոխարինողի անունն էինք հրապարակել` ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար, 2018-23 թթ Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, որը ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է: Բայց հետո իրավիճակ փոխվեց եւ Արսենյանը նորից մեկնեց Մոսկվա ու այժմ շարունակում է պաշտոնավարել ՀՀ դեսպանի պաշտոնում:
Մեզ ասում էին, որ ռուսական կողմն է պնդել, որ Արսենյանը շարունակի պաշտոնավարել: Բայց մեր աղբյուրը նշում է, որ Արսենյանն այժմ շատ է պասիվացել` որպես դեսպան, իսկ դեսպանափոխությունը չհաջողելու պատճառն այլ է` Ռուսաստանը մերժել է Ս. Մկրտչյանի ագրեմանը:
Հիմքը թերեւս այն է, որ երկար տարիներ եւրոպական երկրներում պաշտոնավարած անձի հանդեպ ռուսական կողմը վստահություն չի ունեցել: Ի դեպ, մասնագետներն ի սկզբանե ասում էին, որ դժվար թե Մկրտչյանի ագրեմանն ընդունվի ՌԴ-ի կողմից: Հիմա հայկական կողմը պետք է կամ նոր թեկնածու ներկայացնի, կամ բավարարվի հին դեսպանի ծառայություններով:



Բաց մի թողեք
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում