Իրանի դատարանը ռեժիսոր Ջաֆար Փանահիին հեռակա կարգով դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ նաև նրա գույքի բռնագրավման որոշում կայացնելով։ Այս մասին հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով իրանական Emtedad գործակալությանը։
Փանահին պատժի մասին իմացել է բանկային հաշիվների արգելափակումից հետո։ Նրա փաստաբան Մոստաֆա Նիլին հայտնել է, որ ռեժիսորը դատապարտվել է այն ժամանակ, երբ գտնվել է արտերկրում։ Մեղադրանքի մանրամասները չեն հրապարակվել։
Փանահին Իրանից մեկնել էր 2025 թվականի մայիսին՝ Կաննի կինոփառատոնում ներկայացնելու իր «Պարզապես պատահականություն» ֆիլմը, որն արժանացել էր «Ոսկե արմավենու» գլխավոր մրցանակին։ Նա Իրան է վերադարձել 2026 թվականի մարտի վերջին։



Բաց մի թողեք
Ուկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի
Առաջատար լրատվամիջոցները դատի են տվել Դոնալդ Թրամփին
Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը. Լուսանկար