04/11/2026

EU – Armenia

Ադրբեջանը կտրուկ նվազեցնում է Նախիջևանի ֆինանսավորումը

2027 թվականին Նախիջևանին Ադրբեջանի պետական ​​բյուջեից հատկացվող դոտացիայի ծավալը ընթացիկ տարվա համեմատ կկրճատվի 13.6 միլիոն մանաթով կամ 6.4%-ով։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սահիլ Բաբաևը՝ «Ադրբեջանի Հանրապետության 2027 թվականի պետական ​​բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ դոտացիայի կրճատումը պայմանավորված է Նախիջևանի սեփական եկամուտների աճով։ Հետևաբար, տարածաշրջանի ծախսերի մեծ մասը կծածկվի տեղական եկամուտներով։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև նշել է, որ հաջորդ տարի շրջանների կախվածությունը պետական ​​բյուջեից կշարունակի նվազել, իսկ այդ համայնքաների դոտացիայի անհրաժեշտությունը լիովին կվերանա։