Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական համատեղ մշակութային ժառանգության նմուշներից մեկն է: Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին, արձագանքելով ադրբեջանական կողմից Երևանի Կապույտ մզկիթը ադրբեջանական ներկայացնելու մասին հայտարարություններին:
«Իրանական ճարտարապետության ոճը կարելի է շատ հստակ ձևով տեսնել այս մզկիթի նախագծման, այս մզկիթի ցանկացած փիրուզագույն սալիկի, ցանկացած սանտիմետրի և առհասարակ տվյալ մզկիթի ընդանուր մթնոլորտում հստակ երևում է, որ սա իրանական մզկիթ է: Գեղեցիկ Երևանում է տեղակայված այդ մզկիթը, ինչպես նաև այլ մզկիթներ, որ տեղակայված էին Երևանում, լավագույնս դրսևորում են այն համակեցությունը, որ մուսուլմանական արվեստը, իսլամական արվեստը և քրիստոնեական՝ հայկական արվեստներն իրար հետ նույն տարածքում ապրել են»,-շեշտեց Իրանի դեսպանը:
Շիղոլամին նշեց, որ այս մզկիթը կառուցվել է Հոսեյն Ղոլիխանիի ժամանակ, ով նշանակալի դերակատարություն է ունեցել հայ-իրանական մշակութային հարաբերություններում: «Ուստի կարող եմ ասել՝ Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական եղել է և այդպիսին էլ կմնա»,- եզարափակեց Խալիլ Շիրղոլամին:



Բաց մի թողեք
Բայց ինչ կար, որ ինչ էլ տանեն
Դիլիջանի համայնքապետը կադրային ջա՞րդ է սկսել
Մտածում էի՝ հրաժարական կտայիք. Ատամհատիկը ե՞րբ է