«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը մեկ ժամ առաջ հայտարարեց, որ խուզարկություններ են տեղի ունենում Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի բնակարաններում, ինչպես նաև Տերյան 69 հասցեում գտնվող «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում։ Այլ հասցեների մասին դեռ տեղեկություններ չկան։
«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ խուզարկություններ են եղել նաև .Ս.Կարապետյանի ազգականների բնակարաններում, մասնավորապես ներխուժել են նրա քրոջ երեխայի տուն եւ խուզարկել այն։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ, հայտնել էին ՔԿ-ից` այլ մանրամասներ չներկայացնելով:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել իր բնակարանում իրականացված խուզարկությունից:
Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ ընտանիքի անդամներն արդեն սովորել են հաճախակի խուզարկություններին, իսկ փոքր երեխան նույնիսկ ուրախացել է իրավապահների հերթական այցի կապակցությամբ։
Անդրադառնալով խուզարկության ընթացքում առգրավված իրերին՝ Կարապետյանը հայտնել է, որ իրավապահները վերցրել են երեխաների խաղերի համար նախատեսված համակարգիչը, ինչպես նաև մի քանի խաղային քարթրիջ։
«Երեխաների խաղալու համակարգիչն են տարել, մի քանի հատ էլ խաղային քարթրիջներ։ Հուսով եմ՝ հետաքրքիր բաներ կլինեն»,– հեգնանքով նշել է նա։
Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ իրավապահներն այսօր արդեն չորրորդ անգամ խուզարկություն են իրականացրել իրենց բնակարանում։
Լրագրողների հետ զրույցում Կարապետյանն ասաց, որ ինքն Ազգային ժողովում է եղել, երբ ԱԱԾ-ականները ներխուժել են իր բնակարան։ Բնակարանում եղել են երեխաները։ Փոքր երեխան անգամ ուրախացել է ԱԱԾ-ականների ներխուժումից։
Հիշեցնենք, որ խուզարկության արդյունքում առգրավել են երեխայի համակարգիչները, որի մեջ մանկական խաղեր են եղել։
Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ իրավապահներն այսօր արդեն չորրորդ անգամ խուզարկություն են իրականացրել իրենց բնակարանում։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այս անգամ ևս իրավապահները տարբեր իրեր են փնտրել։ Կարապետյանը կատարվածը կապել է Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին Սահմանադրության հանրաքվեին կողմ քվեարկելու հարցում համոզելու մասին հայտարարության հետ։
«Փաշինյանը հայտարարեց, որ փորձելու է համոզել ընդդիմադիրներին, որպեսզի Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկեն։ Երևի հիմա մեզ համոզելու փուլն է»,– ասել է նա։
Կարապետյանը նաև հեգնանքով անդրադարձել է պարբերաբար իրականացվող խուզարկություններին՝ նշելով, որ առաջինը որոշակի հետաքրքրություն էր առաջացրել, երկրորդն էլ դեռ ընդունելի էր, սակայն երրորդից հետո դրանք արդեն ձանձրալի են դարձել։
«Նոր բաներ մտածիր, այս մեկը չի անցնում»,– հավելել է նա։
Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում իրականացվող խուզարկությունները «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի համար անակնկալ չեն եղել։ ԱԺ փոխնախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նման զարգացումներ կանխատեսելի էին։
Վարդևանյանը հեգնանքով նկատել է, որ իշխանությունների կողմից նախկինում հիշատակված «հատուկ առաջարկները» գուցե հենց այս գործողություններն են ենթադրում։
«Խոսում էին հատուկ առաջարկներից, սա երևի հատուկ առաջարկների փաթեթի մեջ է»,-ասել է նա:
Նրա գնահատմամբ՝ կատարվողը իրավական գործընթացի շրջանակում դիտարկել պետք չէ, քանի որ, ինչպես ինքն է պնդում, խուզարկությունները պայմանավորված են քաղաքական պատվերով, հրամանով և հանձնարարականով։


Բաց մի թողեք
2018-ից ամեն կիրակի պատարագել եմ, ուղտի ականջում քնած են․ Լուսանկար
Ընդդիմության ղեկավարներին կալանավորել, դու փողո՞ց ես դուրս գալիս․․․
Այս գիշերն էլ անիմաստ անցավ Արարատ Միրզոյանի համար